Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`մարտի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել