Այն սպան, որը բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը, ձերբակալվել է․ փաստաբան

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հարգե՛լի բարեկամներ

ՀՀ քննչական կոմիտեն քիչ ատաջ հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։
Խոսքը վերաբերում է այն սպային, ով բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

Նշենք, որ Նորայր Նորիկյանը ստանձնել է հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել