Երևանի ավագանու նիստին մասնակցում են նաև Սասուն Միքայելյանը և ԵԿՄ երկու այլ անդամ

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ ավագանու նիստին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հրավերով, մասնակցում են նաև Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Ֆարմանյանը, ԵԿՄ «Արծիվ 24» գումարտակի հրամանատար Մանվել Հովսեփյանը։

Հավելենք, որ օրակարգում է «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանակոչելու հարցը:

Սամվել Հովսեփյանը ԵԿՄ կազմում է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել