Դանակի հարված ստացած 23-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված  Վահագ  Պետրոսյանը:

Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը  բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:  

Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օգանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված  Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացել է: 

Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել  խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակն  առգրավվել  է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել