ԱԺ 8 պատգամավոր կգործուղվի Բրյուսել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի (Հայաստան-ԵՄ ԽԳԿ) 3-րդ նիստին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 8-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստան-ԵՄ ԽԳԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ (մարտի 7-11-ը), Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Մերի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ, Տաթեւիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ (մարտի 7-11-ը):

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ս. Խանդանյանի եւ Հ. Մամիջանյանի՝ Լոնդոն-Բրյուսել-Երեւան), օրապահիկի (Ս. Խանդանյանի եւ Հ. Մամիջանյանի՝ 1 օրվա), ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել