Աորտայի շերտազատման վիրահատությունները՝ անվճար․ Առողջապահության նախարարություն

Եվս մեկ թանկարժեք բժշկական միջամտություն, որի ֆինանսավորումն իր վրա է վերցրել պետությունը, որպեսզի վճարումն այլևս խոչընդոտ չլինի պացիենտի` հիվանդանոց արագ դիմելու համար, և ողջ մնալու շանսերը մի քանի անգամ մեծանան:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները բոլորի համար կատարվում են ԱՆՎՃԱՐ:

Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ, որի արդյունքում իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:

Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել