Երևան քաղաքում՝ փետրվարի 11-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/02/n-11_02_231.png)
Հանրապետության տարածքում` փետրվարի 11-ի ցերեկը առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-3 մ/վրկ: Փետրվարի 13-ին, 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/02/ia-11_02_23.png)