Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 9-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Ծարավ Աղբյուր փողոցի, Հր. Աճառյան 0-99/2 տների ջրամատակարարումը:

Ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Սոսե, Խնկո-Ապեր փողոցների, Մարշալ Բաղրամյան 1, 2 նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 14-58 շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 9-ի ժամը 10:45-15:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի, Հ.Ավետիսյան թաղամասի 1, 1/1, 1Ա, 1ա շենքերի, Ռ.Մինասյան, Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը:

10:30-19:00-ն կդադարեցվի Պռոշյան գյուղի Անդրանիկ փողոցի ջրամատակարարումը:

Փետրվարի 9-ի ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել