Եթե նույնիսկ այդ հրապարակումը քարոզչական նպատակներ է հետապնդում, վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս․ Աբրահամյան

Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից:

Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել