Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։
Հավելենք, որ առաջին 20 ընկերություններն են․
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ,
- Գազպրոմ Արմենիա,
- Գրանդ տոբակո,
- Ինտերնեյշնլ Մասիս տաբակ,
- Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ,
- Ֆիլիպ Մորրիս Արմենիա,
- Մոբայլ Սենթր Արթ,
- Ջեյ Թի Այ Արմենիա,
- Սի Փի Էս Էներջի Գրուպ,
- ՄՏՍ Հայաստան,
- Ֆլեշ,
- Ալեքս Էնդ հոլդինգ,
- Հայաստանի էլեկտրական ցանցեր,
- Թեղուտ,
- Մաքս օիլ,
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ,
- Սիթի,
- Սոֆթ կոնստրակտ,
- Լեռնամետալուրգիայի ինստիտուտ,
- Տելեկոմ Արմենիա․․․