Չեմ պատկերացնում, թե այդ ինչ պաշտոն պետք է առաջարկեն, որ ժամանակից շուտ մարդը հրաժարվի ՄԻՊ պատվաբեր առաքելությունից․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ պատմության ամենավատ, ամենավախկոտ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական տվեց։ Քո տեղը իշխանական շահերը սպասարկելն է, տիկի՛ն, անկախ նրանից, թե ուր կգնաս պաշտոնի։

Չեմ պատկերացնում, թե այդ ինչ պաշտոն պետք է առաջարկեն, որ ժամանակից շուտ մարդը հրաժարվի ՄԻՊ պատվաբեր առաքելությունից…»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել