Գարիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.03.2013թ. ժամը 01:00 սահմաններում դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասել է իր հարևանությամբ բնակվող 188 տան բնակիչ Ներսես Մկրտչյանի տան տանիքը և ոչնչացրել տանիքում եղած գույքը, որի հետևանքով վերջինիս պատճառվել է գույքային վնաս: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: