Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 20-ին որոշում է ստորագրել, որով Անի Նազարյանը նշանակվել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն։
Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ մեկ այլ որոշմամբ՝ թանգարանի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Սոնա Հարությունյանը։
Նշվում է, որ Նազարյանը այս պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով։