Նշենք, որ անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում: