ԲԴԽ-ն դռնփակ քննարկեց դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Միջնորդությունը ներկայացվել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից։

Դատավոր Սուքոյանը միջնորդեց դռնփակ իրականացնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը։ Նա նշեց, որ գործը երեխայի որդեգրմանն է վերաբերում։ Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման․ «Որդեգրման հետ կապված որևէ անձնական տվյալներ չեն հրապարակվելու»։

Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նկատեց՝ փաստարկներ ներկայացնելու ժամանակ հաճախ կարիք է լինում բովանդակային հարցեր քննարկելու․ «Ցանկացած պահի, նույնիսկ անզգուշությամբ, կարող է որևէ մեկիս կողմից հրապարակվի տվյալ։ Դա Ձեզ չի անհանգստացնո՞ւմ»։

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ բովանդակային քննարկումների պահին կարող են նիստը դռնփակ անցկացնել։

Բարձրագույն դատական խորհուրդը տեղում քննարկեց միջնորդությունը և բավարարեց այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել