«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունից հետո, որ իրենք չեն մասնակցելու Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փորձեց հասկանալ, թե ինչու ընդդիմադիրները չեն մասնակցում քվեարկություններին:
«Կարո՞ղ եմ ենթադրել, որ ընդդիմությունը իրեն տրված մանդատը չի իրացնում, սա քաղաքական աբսուրդ է հարգելի գործընկերներ»,-նշեց Ռուբինյանը:
ԱԺ փոխխոսնակին ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց. «Հարգելի հայրենակիցներ, հենց նոր մեծամասնության կողմից փորձ արվեց հերթական սպեկուլացիան նետել դաշտ՝ փոձելով քվեարկողների անունից՝մեզնից, մեր քվերակության վերաբերյալ բացատրություն ստանալ»:
Մանրամսները՝ տեսանյութում: