«Խաղաղության» մասին ինչ պատկերացումներ ունեն հարևան երկրում․ ադրբեջանագետը՝ ադրբեջանցի պատգամավորի հայտարարության մասին

Ադրբեջանցի պատգամավորները միշտ աչքի են ընկնում հայերին ուղղված ատելության խոսքով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այս մի մեջբերումն ուզում եմ տեղադրել, միգուցե օգնի հասկանալ, թե «խաղաղության» մասին ինչ պատկերացումներ ունեն հարևան երկրում: Սա հատված է անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած հարցազրույցից:

Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալըն, պատասխանելով լրագրողի այն հարցին՝ «Ի՞նչ եք կարծում, ներկայիս պայմաններում հայերը, Ադրբեջանի օրենքներն ընդունելով, կապրե՞ն մեր հողերում», նշել է․

«Հայերն այս հողերում չեն մնալու։ Հայերը կգաղթեն, կգնան Ղարաբաղից։ Այս գաղթը արդեն սկսվել է։ Մինչև 50 տարեկան հայերի բացարձակ մեծամասնությունը կգաղթի, կգնա առաջիկա 1 տարվա ընթացքում։ Լավագույն դեպքում Ղարաբաղում կմնան տարեց մարդիկ։ Նման պարագայում խաղաղապահներն էլ Ղարաբաղում մնալու կամ լրացուցիչ դիրքեր կառուցելու կարիք չեն ունենա։ Հայաստանը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից և ուղղություն վերցնել դեպի Արևմուտք։ Եթե հայերը ուղղություն վերցնեն դեպի Արևմուտք, գաղթելու են Ֆրանսիա կամ Ամերիկա։ Բնակվելու են աշխարհի առանձին-առանձին վայրերում։ Այսպիսով, Հայաստանը գործնականում մնալու է առանց հայերի։ Իսկ մենք կվերադառնանք մեր պատմական հողերը՝ առանց փամփուշտ արձակելու ու շեհիդ (նահատակ) տալու»։

Մեկնաբանության կարիք, կարծում եմ չկա, հուսամ որոշ հետևություններ կանենք…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել