Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հունվարի 9-ին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ նա այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ է տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում»,-ընդգծել է Ղալիբաֆը։

Նա շեշետել է, որ չեն ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել