2022 թվականին ունեցել ենք 1,67 մլն զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտե

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:

«Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն):

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին ունեցել ենք 1,67 մլն զբոսաշրջիկ»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել