2013 թվականի սեպտեմբերի 14-ին կայանալու է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Որպես նախագահի թեկնածուներ` գրանցվել են 4 փաստաբաններ` Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Իրավաբան.net-ը ներկայացնում է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի նախընտրական ծրագիրը: