«Հրազդան ՋԷԿ»-ի մոտ հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հունվարի 5-ին, ժամը 17:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին: Այրվում է խոտածածկ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել