Սիսիան համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հարցը զեկուցեց ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19 ժամը 18:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել