Պետական բյուջեում նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդ, որը տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման աղբյուրն է: Պետական բյուջեի ծախսային մասում` կառավարության պահուստային ֆոնդը ներկայացվում է առանձին հոդվածով:
Կառավարության պահուստային ֆոնդի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին` օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը:
Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են կառավարության որոշումների հիման վրա: