Եթե զինապարտներին և զորակոչիկներին զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին չեն ծանուցել

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են` Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` օրենքով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

Վերը նշված կառույցների կողմից զինապարտներին և զորակոչիկներին զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին նրանց ծանուցելը չապահովելու դեպքում առաջանում վարչական պատասխանատվություն վերջիններիս համար:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշված հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել