Աշխատանքային օրենսգրքով սահմանված դատական կարգով գործադուլն անօրինական ճանաչվելու դեպքում գործադուլ հայտարարած արհեստակցական միությունն իր գույքի հաշվին հատուցում է գործատուին պատճառված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպության, դրա առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանման ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, ովքեր խախտել են Աշխատանքային օրենսգրքի պահանջները, օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել վարչական կամ նյութական պատասխանատվության:
Գործադուլի հետևանքով այլ անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավաբան.net