«Չի նախատեսված 3 տարեկանից փոքր երեխաների համար»

Նշենք, որ արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խաղալիքների իրացումն առանց համապատասխանության հավաստման:

Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող խաղալիքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

Խաղալիքների օգտագործմամբ պայմանավորված ռիսկը նվազեցնելու նպատակով դրանք պետք է ուղեկցվեն պարզ և սպառիչ ցուցումներով:

Խաղալիքներ, որոնք նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների օգտագործման և կարող են վտանգ ներկայացնել 3 տարեկանից փոքր երեխաների համար, պետք է ուղեկցվեն հատուկ նախազգուշացմամբ ,օրինակ` «Չի նախատեսված 3 տարեկանից փոքր երեխաների համար» կամ «Չի նախատեսված 36 ամսականից փոքր երեխաների համար» մակագրությամբ` լրացնելով նման միջոցի կիրառման անհրաժեշտությունը պարզաբանող, ռիսկի մասին կարճ ցուցումով:

Մինչդեռ նշված դրույթը չի տարածվում այն խաղալիքներ վրա, որոնք, ըստ օգտագործման բնույթի, չափերի, բնութագրերի, հատկությունների կամ այլ էական տարրերի, ակնհայտորեն նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել