Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 16-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 17-21-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Դեկտեմբերի 17-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել