Որքա՞ն կարող եք շարունակել այսքան հակապետական ելույթներ ունենալ․ ադրբեջանագետ

Ինձ համար շատ ցավալի է, բայց պետք է նշել, որ արդեն որերորդ իշխանական ՔՊ պատգամավորն է Հայաստանին փորձում «ագրեսորին» պիտակ կպցնել: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ընդ որում, այս մարդկանցից ոչ մեկ ոչ կարդացել է, ոչ էլ հասկացել է ՄԱԿ-ի ԱԽ այն չորս բանաձևերը, որոնց վրա հղում է արվում: Իրենք այդ բանաձևերի մասին խոսում են այնպես, ինչպես Ադրբեջանն է խոսել վերջին երեսուն տարիների ընթացքում:

Ես շարունակ հետևում ու հավաքում եմ ադրբեջանցի պաշտոնյաների, նաև պատգամավորների հակահայկական ելույթները և այդ ընթացքում տեսնում, թե ինչպես են ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները հավաքում իշխող ուժի ներկայացուցիչների պրոադրբեջանական ելույթները:

Լավ խոսալ չգիտեք, Արցախից բան չեք հասկանում, միթե լռել էլ չե՞ք կարող, որքա՞ն կարող եք շարունակել այսքան հակապետական ելույթներ ունենալ: Քիչ մնա ձեր վարչապետն էլ կարող է իր գալիք 100 փաստի մեջ արձանագրի, որ իրեն հաջողվեց Հայաստանին ներկայացնել որպես «ագրեսոր» պետություն: Խայտառակություն է սա, մի խոսեք ուղղակի դուք, ձեր խոսքից միայն Ադրբեջանն է շահում…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել