ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում մինչև 2014 թվականի աշնանային զորակոչը տարկետում տալ ուսանողին

ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը՝ սահմանված կարգով Արման Աբգարյանին տարկետում տալու խնդրանքով` մինչև 2014 թվականի աշնանային զորակոչ: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա` օգոստոսի 22-ի նիստի օրակարգում:

Արման Սուրենի Աբգարյանը (ծնվ.` 1992 թվականի փետրվարի 2-ին, քաղ. Երևան, Մանանդյան 24ա շենք, բն. 4) 2012 թվականին ավարտել է է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը և ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրա՝ «Բիզնես կառավարում» մասնագիտությամբ: Սույն թվականին ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրա` «Գիտության և ինովացիաների մենեջմենթ» ֆակուլտետ: Վերոնշյալ բուհը գտնվում է ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս»-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում, որտեղ ուսումնառությունը տևելու է մեկ տարի` մինչև 2014 թվականի աշնանային զորակոչ:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հիմնավորման` որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Արման Աբգարյանին ուսումնառությունը շարունակել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հասատություններից մեկում և ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտի զարգացման համար:

Որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ նախագահի աշխատակազմը դիտողություններ չեն ներկայացրել: Հակառակ այդ նախարարություններին` ՀՀ պաշտպանության նախարարությունն Արման Աբգարյանին մինչև 2014 թվականի աշնանային զորակոչը տարկետում տալը գտնում է ոչ նպատակահարմար:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել