Բարձրագույն դատախան խորհուրդը նոյեմբերի 21-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «5122 Վարչական սարքավորումներ» հոդվածին հատկացնել 70 128 480 (յոթանասուն միլիոն մեկ հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ, որից՝
- Օդորակիչների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Վեգա ուորլդ» ՍՊԸ-ի միջև 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/35-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված թվով 29 հատ «12000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 365 000 (հինգ միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ թվով 22 հատ «24000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 7 700 000 (յոթ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ,
- Գրասեղանների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և Ա/Ձ Կարեն Գևորգյանի միջև 2022 թվականի օգոստոսի 8-ին կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/35-2» ծածկագրով պայմանագրով թվով 140 հատ գրասեղանների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 4 389 000 (չորս միլիոն երեք հարյուր ութսունինը հազար) ՀՀ դրամ,
- «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգի ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/44» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 10 հատ «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 39 780 000 (երեսունինը միլիոն յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ,
- Ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «ԼԵՎԱՆ» ՍՊԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/43-1» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 100 հատ ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 6 979 440 (վեց միլիոն ինը հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ,
- Աթոռների և համակարգչային աթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի հետ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/43-2» ծածկագրով կնքվելիք պայմանագրով թվով 200 հատ աթոռների և թվով 150 հատ համակարգչային աթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 915 040 (հինգ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար քառասուն) ՀՀ դրամ:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: