Արցախի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարի արտահերթ նիստ։
«2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով՝
- «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ)»։