Ադրբեջանը կարող է շարունակել տարածքային նկրտումներ ներկայացնել. Վարչապետ

Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ, կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների ու չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը, եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է, որ կարողանանք», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է ավարտված լինի դելիմիտացիայի գործընթացը:

«Սա ինչ նրբություն ունի. կարող է մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար ասում ենք՝ պետք է սահմանների հստակեցում լինի», – ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել