Երևանում մեկնարկել են Կարմիր գրքում գրանցված սոսիների էտման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են էտի աշխատանքները: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պաղոտայում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է Կարմիր գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը:

Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խորը էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին համարվում է Երևանի խորհրդանիշը՝ աշխատանքները կկատարվեն՝ նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև կկատարվի էտված ծառերի ոռոգում և սնուցում: Ձևավորման էտը կիրականացվի վեգետացիոն շրջանի ավարտից հետո:

Ստույգ ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Возможно, это изображение 4 человека, дерево и на открытом воздухе
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել