Կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակյան ավազանի անունով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել