«Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի մասին։
«Մենք երկար տարիներ երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ ձևով․ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կա երկու շրջան՝ Քարվաճառը և Լաչինը, ինչ-որ փուլում համաձայնության կգանք Ադրբեջանի հետ, տվեք նրանց այդ հինգ շրջանները, դրանք պետք չեն, անիմաստ է պահելը, քանի որ դատարկ են, մարդիկ հեռացել են, փաստացի վտարվել են և այդ տարածքները պահելու իմաստ չկա։
Իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար բավարար են երկու շրջանները որոնք ի դեպ՝ բավական մեծ են։ Կարծում ենք դա արդարացի կլիներ վերադարձնել փախստականներին, դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն Հայաստանի իշխանությունը գնաց իր ճանապարհով։ Հայտնի է, որ դա հանգեցրեց այս օրվա ստեղծված իրավիճակին։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ մեր դիրքորոշումն է, որ դա իհարկե անհրաժեշտ է և մենք սատարում ենք խաղաղ կարգավորմանև և իհարկե սահմանազատմանը, իսկ թե որ տարբերակը պետք է ընտրել, դա հայ ժողովրդի որոշելիքն է։
Ամեն դեպքում ինչ տարբերակ էլ որ ընտրվի, եթե դա բերելու է խաղաության, մենք միայն կողմ ենք, բայց չենք պատրաստվում որևէ բան պարտադրել, մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունըհամարում է, որ պետք է ընտրել որևէ կոնկրետ տարբերակ, որքան ես եմ հասկանում՝ այսպես կոչված՝ Վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ու եթե Հայաստանը այդպես է համարում՝ խնդրեմ։ Մենք կսատարեն հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն, եթե Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը համարում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է քննարկվեն և տեղ գտնեն ապագա պայմանագրում դա նույնպես հնարավոր է։
Անշուշտ պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Դա շատ դժվար, բարդ հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը և մենք առավելապես կառաջնորդվենք նրանով, ինչը կառաւարկի Հայաստանը, հաշվի առնելով՝ Ադրբեջանի շահերը»,-ասել է Պուտինը։