Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա. Ռուբեն Վարդանյան

Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը պատերազմից հետո, Շուշիում թողնելով ամեն ինչ, աշխատանքները վերսկսել է Ստեփանակերտում ու շարունակում է կրթել կահույքագործների, շինարարների, զոդողների…: Եվ հենց ուսումնարանի տարածքում էլ տեսական գիտելիքը կիրառում են պրակտիկայում:

Ինձ համար ուրախալի էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էին ուսումնարանի սաները՝ աշկերտները, տարված իրենց անելիքով:

Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա՝ լոգիստիկայի, կրթության, առողջապահության, տնտեսության ոլորտներում, և բնականաբար որակյալ արհեստավորների կարիք ամեն տեղ կա և կլինի: Եվ մենք՝ որպես հասարակություն պիտի խրախուսենք նաև, որ մեր երիտասարդները կարևորեն միջին մասնագիտական կրթությունը:

Խոսեցինք նաև մեր նախաձեռություններից մեկի՝ «Հայաստանի վարպետ» Հայաստանի վարպետ – Мастер Армении մրցույթի մասին, որն այդ նպատակին է ուղղված, և մասնակցում են նաև արցախցի վարպետները:

Նախագծի նպատակն է հանրայնացնել արհեստագործական մասնագիտություններն ու ընդգծել դրանց կարևոր դերը մեր կյանքում, և ցույց տալ երիտասարդներին, որ Վարպետ լինելը նույնպես հարգանքի ու պատվի է արժանի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել