Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների տնօրենները դիմել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, որպեսզի Ամարասի վանք այցելելիս ապահովեն աշակերտների անվտանգությունը։
Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի Telegram ալիքից:
Ռուս խաղաղապահները պատասխանել են և աջակցել, որպեսզի ճանապարհը անվտանգ լինի և վանքի տարածքում և վերահսկել են, որպեսզի էքսկուրսիան իրականացվի։
Հաղորդագրության մեջ նշված է նաև Ամարասի վանքի մասին կարճ տեղեկություն․ «Ամարասի վանքը վաղ միջնադարյան վանք է Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան մասում, հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից»։