Վերջերս զարգանում է խիստ արատավոր ևս մեկ երևույթ․ Արման Թաթոյան

2018 թվականից առաջ կային իշխանություններին ծառայող դատավորներ: Այսօր այդ դատավորները նույն կերպ ծառայում են գործող իշխանությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան,  «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը:

«Նման դատավորները, որոնց կան միացած նաև նոր նշանակվածներ, իշխանությունների «սրտով» որոշումներ են կայացնում ` անգամ իրավական համակարգի համար հիմնարար խնդիրներ առաջացնելու հաշվին: Օրինակ` այդ դատավորների որոշումների պատճառով կալանքը մարդկանց պատժելու, վախեցնելու գործիք է։ Նրանք թե´ նախկինում, թե´ ներկայում առավել պաշտպանվածն են, թեև դա թվացյալ, անհեռանկար պաշտպանվածություն է:

Կառավարության կազմած, քաղաքական որոշմամբ նախապես հաստատված ինչ-որ ցուցակներով, վրեժխնդրության շարժառիթով կարգապահական վարույթներ, հետապնդումներ են նախաձեռնվում իշխանություններին ոչ հաճո ակտեր կայացնող դատավորների նկատմամբ: Դա անգամ հայտարարվում է հրապարակայնորեն:

Վերջերս զարգանում է խիստ արատավոր ևս մեկ երևույթ` դատավորներ են նշանակվում հայր և որդի, մորաքույր-մորաքրոջ երեխա, հորեղբայր-հորեղբոր երեխա և այլն: Անգամ ուղղահայաց սկզբունքով` ստորադաս և վերադաս դատարաններում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել