Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ոստիկանություն

Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն էին իրականացնում Մեծամոր քաղաքում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի:

Կասկածը հաստատվեց:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, թմրամիջոցը պատրաստել էր իր ցանած ու աճեցրած կանեփից:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել