Թոռներին պահելու` պապերի և տատերի պարտականությունը

Ընտանեկան օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանվում է, որ օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։

Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել