ԲԴԽ-ն՝ ԱԱԾ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանի ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության լուրերի մասին

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք ԲԴԽ-ն նման տեղեկության տիրապետում է՝ Iravaban.net-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը հայտնեց․

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հետևաբար ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»։

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավորն է եղել:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հուլիսի 21-ին Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել