Բյուրակն գյուղում տուն է հրդեհվել․ ԱԻՆ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է տան տանիք։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրակն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 18։19-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը և ծածկը (մոտ 42 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել