Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության վայրը հայտնի է

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կգործի Շահումյան փողոցում՝ Ողջի գետի հարեւանությամբ։ Շենքի հարեւանությամբ արդեն տեղադրվել են Հայաստանի եւ Իրանի դրոշները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ԱԳՆ այցելած նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը, իսկ նախարարը նրան հանձնել էր էկզեկվատուրան (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից):

Այս տարվա ապրիլին էլ ԻԻՀ դեսպանը հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանին։ Հանդիպման հիմնական թեման Իրանի հյուպատոսության բացումն էր։ Դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին։ Իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել։ Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել