Ովքեր տարկետում կստանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։

Այսպիսով՝ Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։ Իսկ նման մասնագետների ցանկը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերով կսահմանի հենց Կառավարությունը՝ ըստ տվյալ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։

Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ՝ Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը՝ ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել