Միրիանա Սպոլյարիչը հոկտեմբերի մեկից ստանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի պաշտոնը՝ հաջորդելով Պետեր Մաուրերին։
«Դժվար ժամանակներում ենք ապրում․ մի կողմից` հակամարտությունները շարունակում են մարդկային ողբերգության պատճառ դառնալ, մյուս կողմից՝ կլիմայի փոփոխությունը հարվածում է ամենախոցելի խմբերին։ ԿԽՄԿ-ի ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մարդասիրական աշխատանքի կարիքը հիմա կա առավել, քան երբևէ», – ասել է Սպոլյարիչը։