Եռաբլուրից 37 անձ բերման է ենթարկվել․ ոստիկանություն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 37 անձ։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները բերման են ենթրակվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի ( Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրանց խոսքով՝ որպեսզի թույլ չտան, որ իշխանության ներկայացուցիչները այցելել իրենց զավակների շիրիմներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել