Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է զինվորներին

«Հանցագործ մեկը կարող է ասի՝ հենց հիմա ստորագրել է, չի երևում, ուրա բա ու սահմանները դատարկվեցին»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ։

Նա կոչով դիմել է զինվորներին ու հորդորել՝ պինդ մնալ։

«Ոչ թե կոչ եմ անում, այլ հրամայում եմ կանգնել մեր երկրի սահմանին, մեր երկրի տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում։ Չտրվել մանիպուլյացիաների»,-նշեց նա։

Փաշինյանը հավաստիացրել է՝ մի րոպե չկասկածել, որ հայրենիքի դեմ ինչ-որ բան կարվի․ «Մի վայրկյան անգամ չկասկածե՛ք»

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ԱԺ-ում վարչապետն ասել էր. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել