Անհարժեշտ եմ համարում արձանագրել, որ ԱԺ պատգամավորների կողմից միջազգային գործընկերների հետ իրականացվող ամենօրյա և ամենժամյա աշխատանքը տալիս է իր դրական արդյունքները։
Այս մասին ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, տարբեր երկրների, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպական միության և մի շարք այլ գործընկեր երկրների՝ անհատ պատգամավորրների, պաշտպանական, արտաքին գործերով պատասխանատու հանձնաժողովների նախագահների կողմից, հասցեական հայտարարություններ և գնահատականներ են տրվել Ադրբեջանական ագրեսիային՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Անհրաժեշտ եմ համարում նշել նաև, որ Ազգային ժողովի և պետական բոլոր ինստիտուտների աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի ապահովվի պետության անխափան գործունեությունը՝ անկախ որոշ լրատվամիջոցների և անհատների կողմից այդ գործունեության ստվերման փորձերից։
Խնդրում եմ չտրվել ներկայացվող էմոցիոնալ տեղեկատվությանը, հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը և շարունակել աշխատանքները՝ յուրաքանչյուրս մեր տեղում՝ այն կատարելով առավելագույն ճշգրտությամբ, այդպիսով նպաստելով երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
Փառք ու պատիվ Հայոց բանակին»,-ասել է նա։