Փոփոխություն՝ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի շոուի հետ կապված

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի համաքաղաքացներ,

աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:

Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:

Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել