Այսօր ադրբեջանական կողմը Հայաստան է հայրենադարձրել հինգ հայ ռազմագերու: Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 4-ը Շիրակի մարզից է.
Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,
Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,
Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,
Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:
Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։ Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»,-նշել է նա։